Իմ տպավորությամբ, երեկ իշխանության կայքում հրապարակված «հեղաշրջման պլանով» և այսօր տեղի ունեցող խուզարկություններով իշխանությունը փորձում է օրակարգ պահել, քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել:
Նույն պատճառով մի քանի օր առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց էին ոստիկանություն «զրույցների» հրավիրում:
Իշխանությունը խուլիգանական և անշնորհք գրառումներով, արհեստական ուռճացված թեմաներով անընդհատ փորձելու է դաշտ ներարկել երրորդային բնույթի տեղեկություններ, իսկ իրենց ուժայինները երկրում ամեն օր ծաղկող հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն սպասարկելու են իշխող կառավարչի անտաղանդ թատրոնը:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ